Created by nersisyan.viktor
over 8 years ago
|
||
Question | Answer |
Կինեմատիկա | Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումները` առանց դրանց պատճառների քննարկման, կոչվում է կինեմատիկա: |
Ակնթարթային արագություն | Մարմնի շարժման ակնթարթային արագություն հետագծի որևէ կետում կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է այդ կետին հարող շատ փոքր տեղամասում շարժման միջին արագությանը: |
Հավասարաչափ արագացող շարժում | Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե այդ շարժման արագությունը կսմսյական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով: |
Հավասարաչափ արագացող շարժման արագություն | Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոօվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում: |
Գալիլեյի օրենք | Բոլոր մարմիններընԵրկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմսմբ: |
Պտտման պարբերություն | Պտտման պարբերությունն է կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ: |
Պտտման հաճախություն | Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին: |
Դինամիկա | Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է տաիաբնույթ շարժումների առաջացման և փոփոխման պատճառները, կոչվում է դինամիկա: |
Իներցիայի օրենք` Նյուտոնի առաջին օրենք | Մարմինը պահմանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են: |
Նյուտոնի երկրորդ օրենք | Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական է մարմնի զանգվածին: |
Նյուտոնի երրորդ օրենք | Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով: |
Մարմնի իմպուլս | Մարմնի իմպուլս է կոչվում այն ֆիզիկական մեծութկունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին: |
Մարմինների փակ համակարգ | Մարմինների համակարգը կոչվում է փակ, եթե համակարգի մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ, կամ այդ փոխազդեցությունն այնքան փոքր է, որ կարելի է անտեսել: |
Իմպուլսի պահպանման օրենքը | Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում: |
Ռեակտիվ շարժում | Ռեակտիվ են անվանում այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը` որոշակի արագությամբ, որն հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն: |
Էներգիա | Էներգիան ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը: |
Մեխանիկական էներգիա | Մեխանիկայում ուսումնասիրվող էներգիան կոչվում է մոխանիկական էներգիա: |
Կինետիկ էներգիա | Մարմնի շարժմամբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա: |
Պոտենցիալ էներգիա | Մարմնի փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան կոչվում է պոտենցիալ էներգիա: |
Մարմնի լրկվ մեխանիկական էներգիա | Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա: |
Լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենք | Դիմադրությսն և շփման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն. պահպանվում է: |
Տատանումների պարբերություն | Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն: |
Տատանումների լայնույթ | Տատանվող , արմնի առավելագույն շեղումտ հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ: |
Տատանումների հաճախություն | Տատանումների հաճախություն է կոչվում 1վ-ում տատանումների թիվը: |
Սեփական տատանումներ | Տատանողական համակարգում գործող ուժերի ազդեցությամբ ծագող տատանումները, երբ համակարգի վրա այլ ուժեր չեն ազդում, կոչվում են սեփական տատանումներ, իսկ այդ տատանումների հաճախությունը` սեփական հաճախություն: |
Տատանագիր | Հավասարակշռության դիրքից տատանվող մարմնի շեղման կախումը ժամանակից պատկերող գրաֆիկը կոչվում է տատանագիր: |
Ռեզոնանս | Հարկադրական տատանումների լայնույթի շեշտակի աճը, երբ հարկադրող ուժի տատանումների հաճախությունը համընկնում է տատանողական համակարգի սեփական հաճախությանը, կոչվում է ռեզոնանս: |
Լայնական ալիք | Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք ուղղահայաց են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է լայնական: |
Ալիքի երկարություն | Ալիքի երկարություն է կոչվում մեկ պարբերության ընթացքում ալիքի տեղափոխությունը: |
Ձայնային սաստկություն | Ձայնային ալիքի այն ուժգնությունը, որ գնահատում է մարդու լսողութկան օրգանը, կոչվում է ձայնի սաստկություն: |
Դիֆուզիա | Նյութերի ինքնաբերական խառնման երևույթը կոչվում է դիֆուզիա: |
Ջերմային շարժում | Մարմնի մասնիկների` ատոմների և մոլեկուլների անկանոն, քաոսային շարժումն անվանում են ջերմային շարժում: |
Էներգիայի պահպանման և փոխակերպման օրենք | Եթե մարմինների համակարգից ներգիա չի հաղորդվում շրջապատին և ոչ էլ շրջապատից` համակարգին, ապա այդ մարմինների բոլոր տեսակի էներգիաների գումարը ժամանակի ընթացքում մնում է անփոփոխ: |
Ներքին էներգիա | Մարմնի մասնիկների ջերմային շարժման կինետիկ էներգիաների և մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարն անվանում են մարմնի ներքին էներգիա: |
Ջերմահաղորդում | Առանց աշխատամք կատարելու մարմնի ներքին էներգիայի փոփոխման պրոցեսն անվանում են ջերմահաղորդում: |
Ջերմաքանակ | Ջերմաքանակը մարմնի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում: |
Ջերմահաղորդականություն | Մոլեկուլների ջերմային շարժման և փոխաղդեցության հետևանքով ջերմութկան հաղորդումը մարմնի տաք մասերից սառը մասերինանվանում են ջերմահաղորդականություն: |
Կոնվեկցիա | Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գսզի շերտերի անհավասարաչափ տաքացման: |
Ջերմային ճառագայթում | Մարմնի արձակված էլեկտրամագնիսական ալիքները կամ էլեկտրամագնիսական ճառագայթումն անվանում են ջերմային ճառագայթում: |
Ջերմափոխանակում | Ջերմահաղորդումը ջերմային ճառագայթման արձակմամբ և կլանմամբ անվանում են ճառագայթային ջերմափոխանակում: |
Տեսակարար ջերմունակություն | Մարմնի ջերմային հատկութկունները մնութագրող սյն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնին հաղորդաց ջերմաքանակի յարաբերությանը մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը, կոչվում է տեսակարար ջերմունակություն: |
Հալում | Բյուրեղային նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակին կոչվում է հալում: |
Նյութի հալման ջերմաստիճան | Այն ջերմաստիճանի, որի ժամանակ նյութը հալվում է, կոչվում է նյութի հալման ջերմաստիճան: |
Հալման ջերմություն | Այն ջերմաքանակը, որն անհրաժեստ է բյուրեղային նյութը հալման ջերմաստիճանում հեղուկի փոխարկելու համար, կոչվում է հալման ջերմություն: |
Հալման տեսակարար ջերմություն | Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե ինչ ջերմաքանակ է անհրաժեստ հաղորդել 1 կգ զանգվածով բյուրեղային մարմնին հալման ջերմաստիճանում այն ամբողջությամբ հեղուկի վերածելու համար, կոչվում է հալման տեսակարար ջերմություն: |
Շոգեգոյացում | Նյութի ամցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակի կոչվում է շոգեգոյացում: |
Գոլորշիացում | Հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը կեչվում է գոլորշիացում: |
Խտացում | Նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի անվանում են խտացում: |
Եռում | Եռում են անվանում հեղուկի ամբողջ ծավալում շոգեգոյացման պրոցեսը: |
Եռման ջերմաստիճան | Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Եռման պրոցեսում հեղուկի ջերմաստիճանի չի փոփոխվում: |
Շոգեգոյացման տեսակարար ջերմություն | Այն ջերմաքանակը, որն անհրաժեստ է 1 կգ զանգվածով հեղուկը նույն ջերմաստիճանի գոլորշու փոխարկելու համար, կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն: |
Վառելիքի այրման տեսակարար ջերմություն | Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե ինչ ջերմաքանակ է անջատվում 1 կգ զանգվածով վառելիքի լրիվ այրումից, կոչվում է վառելիքի այրման տեսակարար ջերմություն: |
Ջերմաշարժիչ | Ջերմաշարժիչներն են անվանում այն մեքենաները, որոնք վառելիքի ներքին էներգիան փոխարկում են մեխանիկական էներգիայի: |
Ջերմաշարժիչի ՕԳԳ | Ջերմաշարժիչի օգտակար գործողության գործակից է կոչվում կատարված օգտակար աշխատանքի հարաբերությունն այն ջերմաքանակին, որն ստացվել է վառելիքի այրումից: |
Want to create your own Flashcards for free with GoConqr? Learn more.