|
|
Created by nersisyan.viktor
over 9 years ago
|
|
| Question | Answer |
| Կուլոնի օրենք | Երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն: |
| Էլեկտրական հոսանք | Լիցքավորված մասնիկների ուղղորդվածշարժումն անվանում են էլեկտրական հոսանք: |
| Կողմնակի ուժեր | Լիցքակիրների վրա ազդող ոչ էլեկտրական ուժերն անվանում են կողմնակի ուժեր: |
| Հոսանքի ուղղություն | Հոսանքի ուղղությունը դա այն ուղղությունն է, որով շարժվում են դրականապես լիցքավորված մասնիկները |
| Կուտակիչ | Բազմակի օգտագործման գալվանական աղբյուրներն անվանում են կուտակիչներ: |
| Հաստատուն հոսանք | Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակները, ապա այդպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք: |
| Հաստատուն հոսանքի ուժ | Հաստատուն հոսանքի ուժն անվանում են հաղորդչի լայնական հատույթով կամայական ժամանակում անցած լիցքի հարաբերությունն այդ ժամանակին: |
| Կուլոն | Մեկ կուլոնն այն լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով մեկ վայրկյանում, երբ հաղորդչում հոսանքի ուժը մեկ ամպեր է: |
| Հաղորդական միացում | Եթե շղթայում կա մի քանի սպառիչ, որոնցից մեկի վերջը միացված է մյուսի սկզբին, ապա այդպիսի միացումը կոչվում է հաջորդական: |
| Լարում | Լարում անվանում են այն ֆիզիկական մեծությունը, որը մնութագրում է էլեկտրական դաշտը փակ էլեկտրական շղթայի հաղորդչում և հավասար է այդ դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին: |
| Վոլտաչափ | Շղթայի որևէ տեղամասի լարումը չափելու համար օգտագործվող սարքը կոչվում է վոլտաչափ: |
| Զուգահեռ միացում | Երբ էլեկտրական սարքի սեղմակներից մեկը միացվում է շղթայի տեղամասի մի ծայրին, իսկ երկրորդը` մյուս, ապա այդպիսի միացումն անվանում են զուգահեռ: |
| Օհմ | Մեկ օհմն այն հաղորդչի դիմադրությունն է, որտեղ հոսանքի ուժը հավասար է մեկ ամպերի, երբ նրա ծայրերին կիրառված է մեկ վոլտ լարում: |
| Օհմի օրենք | Շղթայի տեղամասում հոսանքի ուժն ուղիղ համեմատական էտեղամասի ծայրերին կիրառված լարմանը և հակադարձ համեմատական այդ տեղամասի դիմադրության: |
| Ջոուլ-Լենցի օրենք | Հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդչի դիմադրության և հոսանքի անցման ժամանակի արտադրյալին: |
| Մագնիսական ուժեր | Մագնիսական դաշտում մագնիսական սլաքը ենթարկվում է որոշակի ուժերի ազդեցության, որոնք կոչվում են մագնիսական ուժեր: |
| Մագնիսական գծեր | Այն գծերը, որոնց երկայնքով դասավորված են մագնիսական դաշտում տեղադրվածմագնիսական սլաքները, կաչվում են մագնիսական գծեր: |
| Էլեկտրամագնիս | Երկաթե միջուկով կոճն անվանում են էլեկտրամագնիս: |
| Էլեկտրամագնիսական մակածում | Հաղորդիչ կոնտուր թափանցող մագնիսական գծերի թվի փոփոխման հետևանքով փակ կոնտուրում էլեկտրական հոսանքի առաջացման երևույթը կոչվում է էլեկտրամագնիսական մակածում, իսկ առաջացած հոսանքը` մակածման հոսանք: |
| Ռոտոր, ստատոր | Գեներատորի պտտվող մասը կոչվում է ռետեր, իսկ անշարժ մասը` ստատոր: |
| Էլեկտրամագնիսական ալիք | Էլեկտրամագնիսական ալիքը ժամանակի ընքացքում էլեկտրական և մագնիսական դաշտերի տարածումն է տարածության մեջ: |
| Լույսի կետային աղբյուր | Եթե լուսատու մարմնի չափերը շատ փոքր են մինչև էկրան հեռավորությունից, ապա այդպիսի լուսատու մարմինն անվանում են լույսի կետային աղբյուր: |
| Լույսի բեկում | Լույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսն անցնելիս կոչվում է լույսի բեկում: |
| Լույսի բեկման օրենք | Լույսը օդից (կամ վակումից) որևէ միջավայր անցնում է այնպես, որ բեկված ճառագայթը մնում է անկման հարթության մեջ: Անկման անկյան սինուսի հարաբերությունը բեկման անկյան սինուսին, անկախ անկման անկյունից, այդ միջավայրի համար հաստատուն է: |
| Ոսպնյակ | Ոսպնյակ է կոչվում երկու կողմից գնդային մակերևույթներով սահմանափակված թափանցիկ մարմինը: |
| Բարակ ոսպնյակ | Ոսպնյակն անվանում են բարակ, եթե նրանհաստությունը շատ փոքր է մակերևույթների շառավիղներից: |
| Ոսպնյակի օպտիկական կենտրոն | Բարակ ոսպնյակի և գլխավոր օպտիկական առանցքի հատման Օ կետը կոչվում է ոսպնյակի ոպտիկական կենտրոն: |
| Ոսպնյակի օպտիկական ուժ | Ոսպնյակի օպտիկական ուժ են անվանում կիզակետային հեռավորության հակադարձ մեծությունը: |
| Ոսպնյակի խոշորացում | Պատկերի` առարկայի համեմատությամբ մեծ կամ փոքր չափըբնութագրվում է մի հարաբերական մեծութկամբ, որը կոչվում է ոսպնյակի խոշորացում և հավասար է պատկերի և առարկայի համապատասխան գծային չափերի հարաբերությանը: |
| Մթնախցիկ | Այնպիսի մթնեցված սենյակները կամ խցիկները, որոնց մեջ լուսատու կամ լուսավորված առարկայից լույսը ներս է մտնում փոքրիկ անցքի միջով, անվանում են մթնախցիկներ: |
| Ճառագայաակտիվություն | Ինքնակամ ճառագայթման երևույթն անվանվում է ճառագայթաակտիվություն: |
| Ճառագայթման կլանված բաժնեչափ | Ճառագայթման կլանված բաժնեչափ է կոչվում ճառագայթման կլանված էներգիայի հարաբերությունը ճառագայթահարված նյութի զանգվածին: |
| Միջուկային ռեակտոր | Այն սարքը, որտեղ տեղի է ունենում ուրանի միջուկների կառավարելի տրոհվումը, անվանում են միջուկային ռեակտոր: |
| Հականյութ | Այն նյութը,մորի ատոմները բաղկացած են հակամասնիկներից, կոչվում է հականյութ: |
| Հադրոն | Միջուկային ուժերով փոխազդող տարրական մասնիկները կոչվում են հադրոններ: |
| Լեպտոններ | Այնպիսի մասնիկները, որոնք , ի տարբերություն հադրոնների, չեն փոխազդում միջուկային ուժերի միջոցով, կոչվում են լեպտոններ: |
Want to create your own Flashcards for free with GoConqr? Learn more.