Physics

Descrição

Armenian: therminonlogy
nersisyan.viktor
FlashCards por nersisyan.viktor, atualizado more than 1 year ago
nersisyan.viktor
Criado por nersisyan.viktor mais de 8 anos atrás
27
0

Resumo de Recurso

Questão Responda
Կինեմատիկա Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումները` առանց դրանց պատճառների քննարկման, կոչվում է կինեմատիկա:
Ակնթարթային արագություն Մարմնի շարժման ակնթարթային արագություն հետագծի որևէ կետում կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է այդ կետին հարող շատ փոքր տեղամասում շարժման միջին արագությանը:
Հավասարաչափ արագացող շարժում Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե այդ շարժման արագությունը կսմսյական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով:
Հավասարաչափ արագացող շարժման արագություն Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոօվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:
Գալիլեյի օրենք Բոլոր մարմիններընԵրկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմսմբ:
Պտտման պարբերություն Պտտման պարբերությունն է կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ:
Պտտման հաճախություն Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին:
Դինամիկա Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է տաիաբնույթ շարժումների առաջացման և փոփոխման պատճառները, կոչվում է դինամիկա:
Իներցիայի օրենք` Նյուտոնի առաջին օրենք Մարմինը պահմանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են:
Նյուտոնի երկրորդ օրենք Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական է մարմնի զանգվածին:
Նյուտոնի երրորդ օրենք Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:
Մարմնի իմպուլս Մարմնի իմպուլս է կոչվում այն ֆիզիկական մեծութկունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին:
Մարմինների փակ համակարգ Մարմինների համակարգը կոչվում է փակ, եթե համակարգի մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ, կամ այդ փոխազդեցությունն այնքան փոքր է, որ կարելի է անտեսել:
Իմպուլսի պահպանման օրենքը Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում:
Ռեակտիվ շարժում Ռեակտիվ են անվանում այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը` որոշակի արագությամբ, որն հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն:
Էներգիա Էներգիան ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը:
Մեխանիկական էներգիա Մեխանիկայում ուսումնասիրվող էներգիան կոչվում է մոխանիկական էներգիա:
Կինետիկ էներգիա Մարմնի շարժմամբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա:
Պոտենցիալ էներգիա Մարմնի փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան կոչվում է պոտենցիալ էներգիա:
Մարմնի լրկվ մեխանիկական էներգիա Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:
Լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենք Դիմադրությսն և շփման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն. պահպանվում է:
Տատանումների պարբերություն Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն:
Տատանումների լայնույթ Տատանվող , արմնի առավելագույն շեղումտ հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ:
Տատանումների հաճախություն Տատանումների հաճախություն է կոչվում 1վ-ում տատանումների թիվը:
Սեփական տատանումներ Տատանողական համակարգում գործող ուժերի ազդեցությամբ ծագող տատանումները, երբ համակարգի վրա այլ ուժեր չեն ազդում, կոչվում են սեփական տատանումներ, իսկ այդ տատանումների հաճախությունը` սեփական հաճախություն:
Տատանագիր Հավասարակշռության դիրքից տատանվող մարմնի շեղման կախումը ժամանակից պատկերող գրաֆիկը կոչվում է տատանագիր:
Ռեզոնանս Հարկադրական տատանումների լայնույթի շեշտակի աճը, երբ հարկադրող ուժի տատանումների հաճախությունը համընկնում է տատանողական համակարգի սեփական հաճախությանը, կոչվում է ռեզոնանս:
Լայնական ալիք Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք ուղղահայաց են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է լայնական:
Ալիքի երկարություն Ալիքի երկարություն է կոչվում մեկ պարբերության ընթացքում ալիքի տեղափոխությունը:
Ձայնային սաստկություն Ձայնային ալիքի այն ուժգնությունը, որ գնահատում է մարդու լսողութկան օրգանը, կոչվում է ձայնի սաստկություն:
Դիֆուզիա Նյութերի ինքնաբերական խառնման երևույթը կոչվում է դիֆուզիա:
Ջերմային շարժում Մարմնի մասնիկների` ատոմների և մոլեկուլների անկանոն, քաոսային շարժումն անվանում են ջերմային շարժում:
Էներգիայի պահպանման և փոխակերպման օրենք Եթե մարմինների համակարգից ներգիա չի հաղորդվում շրջապատին և ոչ էլ շրջապատից` համակարգին, ապա այդ մարմինների բոլոր տեսակի էներգիաների գումարը ժամանակի ընթացքում մնում է անփոփոխ:
Ներքին էներգիա Մարմնի մասնիկների ջերմային շարժման կինետիկ էներգիաների և մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարն անվանում են մարմնի ներքին էներգիա:
Ջերմահաղորդում Առանց աշխատամք կատարելու մարմնի ներքին էներգիայի փոփոխման պրոցեսն անվանում են ջերմահաղորդում:
Ջերմաքանակ Ջերմաքանակը մարմնի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում:
Ջերմահաղորդականություն Մոլեկուլների ջերմային շարժման և փոխաղդեցության հետևանքով ջերմութկան հաղորդումը մարմնի տաք մասերից սառը մասերինանվանում են ջերմահաղորդականություն:
Կոնվեկցիա Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գսզի շերտերի անհավասարաչափ տաքացման:
Ջերմային ճառագայթում Մարմնի արձակված էլեկտրամագնիսական ալիքները կամ էլեկտրամագնիսական ճառագայթումն անվանում են ջերմային ճառագայթում:
Ջերմափոխանակում Ջերմահաղորդումը ջերմային ճառագայթման արձակմամբ և կլանմամբ անվանում են ճառագայթային ջերմափոխանակում:
Տեսակարար ջերմունակություն Մարմնի ջերմային հատկութկունները մնութագրող սյն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնին հաղորդաց ջերմաքանակի յարաբերությանը մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը, կոչվում է տեսակարար ջերմունակություն:
Հալում Բյուրեղային նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակին կոչվում է հալում:
Նյութի հալման ջերմաստիճան Այն ջերմաստիճանի, որի ժամանակ նյութը հալվում է, կոչվում է նյութի հալման ջերմաստիճան:
Հալման ջերմություն Այն ջերմաքանակը, որն անհրաժեստ է բյուրեղային նյութը հալման ջերմաստիճանում հեղուկի փոխարկելու համար, կոչվում է հալման ջերմություն:
Հալման տեսակարար ջերմություն Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե ինչ ջերմաքանակ է անհրաժեստ հաղորդել 1 կգ զանգվածով բյուրեղային մարմնին հալման ջերմաստիճանում այն ամբողջությամբ հեղուկի վերածելու համար, կոչվում է հալման տեսակարար ջերմություն:
Շոգեգոյացում Նյութի ամցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակի կոչվում է շոգեգոյացում:
Գոլորշիացում Հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը կեչվում է գոլորշիացում:
Խտացում Նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի անվանում են խտացում:
Եռում Եռում են անվանում հեղուկի ամբողջ ծավալում շոգեգոյացման պրոցեսը:
Եռման ջերմաստիճան Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Եռման պրոցեսում հեղուկի ջերմաստիճանի չի փոփոխվում:
Շոգեգոյացման տեսակարար ջերմություն Այն ջերմաքանակը, որն անհրաժեստ է 1 կգ զանգվածով հեղուկը նույն ջերմաստիճանի գոլորշու փոխարկելու համար, կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն:
Վառելիքի այրման տեսակարար ջերմություն Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե ինչ ջերմաքանակ է անջատվում 1 կգ զանգվածով վառելիքի լրիվ այրումից, կոչվում է վառելիքի այրման տեսակարար ջերմություն:
Ջերմաշարժիչ Ջերմաշարժիչներն են անվանում այն մեքենաները, որոնք վառելիքի ներքին էներգիան փոխարկում են մեխանիկական էներգիայի:
Ջերմաշարժիչի ՕԳԳ Ջերմաշարժիչի օգտակար գործողության գործակից է կոչվում կատարված օգտակար աշխատանքի հարաբերությունն այն ջերմաքանակին, որն ստացվել է վառելիքի այրումից:

Semelhante

GCSE AQA Physics - Unit 3
James Jolliffe
Waves
kate.siena
Forces and their effects
kate.siena
Forces and motion
Catarina Borges
AQA Physics P1 Quiz
Bella Statham
Using GoConqr to study science
Sarah Egan
GCSE AQA Physics 1 Energy & Efficiency
Lilac Potato
Junior Cert Physics formulas
Sarah Egan
P2 Radioactivity and Stars
dfreeman
OCR Physics P4 Revision
Dan Allibone
Physics 1A - Energy
Zaki Rizvi