Ֆիզիկա

Descrição

Տեսություն
nersisyan.viktor
FlashCards por nersisyan.viktor, atualizado more than 1 year ago
nersisyan.viktor
Criado por nersisyan.viktor mais de 8 anos atrás
183
0

Resumo de Recurso

Questão Responda
Կուլոնի օրենք Երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն:
Էլեկտրական հոսանք Լիցքավորված մասնիկների ուղղորդվածշարժումն անվանում են էլեկտրական հոսանք:
Կողմնակի ուժեր Լիցքակիրների վրա ազդող ոչ էլեկտրական ուժերն անվանում են կողմնակի ուժեր:
Հոսանքի ուղղություն Հոսանքի ուղղությունը դա այն ուղղությունն է, որով շարժվում են դրականապես լիցքավորված մասնիկները
Կուտակիչ Բազմակի օգտագործման գալվանական աղբյուրներն անվանում են կուտակիչներ:
Հաստատուն հոսանք Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակները, ապա այդպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:
Հաստատուն հոսանքի ուժ Հաստատուն հոսանքի ուժն անվանում են հաղորդչի լայնական հատույթով կամայական ժամանակում անցած լիցքի հարաբերությունն այդ ժամանակին:
Կուլոն Մեկ կուլոնն այն լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով մեկ վայրկյանում, երբ հաղորդչում հոսանքի ուժը մեկ ամպեր է:
Հաղորդական միացում Եթե շղթայում կա մի քանի սպառիչ, որոնցից մեկի վերջը միացված է մյուսի սկզբին, ապա այդպիսի միացումը կոչվում է հաջորդական:
Լարում Լարում անվանում են այն ֆիզիկական մեծությունը, որը մնութագրում է էլեկտրական դաշտը փակ էլեկտրական շղթայի հաղորդչում և հավասար է այդ դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին:
Վոլտաչափ Շղթայի որևէ տեղամասի լարումը չափելու համար օգտագործվող սարքը կոչվում է վոլտաչափ:
Զուգահեռ միացում Երբ էլեկտրական սարքի սեղմակներից մեկը միացվում է շղթայի տեղամասի մի ծայրին, իսկ երկրորդը` մյուս, ապա այդպիսի միացումն անվանում են զուգահեռ:
Օհմ Մեկ օհմն այն հաղորդչի դիմադրությունն է, որտեղ հոսանքի ուժը հավասար է մեկ ամպերի, երբ նրա ծայրերին կիրառված է մեկ վոլտ լարում:
Օհմի օրենք Շղթայի տեղամասում հոսանքի ուժն ուղիղ համեմատական էտեղամասի ծայրերին կիրառված լարմանը և հակադարձ համեմատական այդ տեղամասի դիմադրության:
Ջոուլ-Լենցի օրենք Հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդչի դիմադրության և հոսանքի անցման ժամանակի արտադրյալին:
Մագնիսական ուժեր Մագնիսական դաշտում մագնիսական սլաքը ենթարկվում է որոշակի ուժերի ազդեցության, որոնք կոչվում են մագնիսական ուժեր:
Մագնիսական գծեր Այն գծերը, որոնց երկայնքով դասավորված են մագնիսական դաշտում տեղադրվածմագնիսական սլաքները, կաչվում են մագնիսական գծեր:
Էլեկտրամագնիս Երկաթե միջուկով կոճն անվանում են էլեկտրամագնիս:
Էլեկտրամագնիսական մակածում Հաղորդիչ կոնտուր թափանցող մագնիսական գծերի թվի փոփոխման հետևանքով փակ կոնտուրում էլեկտրական հոսանքի առաջացման երևույթը կոչվում է էլեկտրամագնիսական մակածում, իսկ առաջացած հոսանքը` մակածման հոսանք:
Ռոտոր, ստատոր Գեներատորի պտտվող մասը կոչվում է ռետեր, իսկ անշարժ մասը` ստատոր:
Էլեկտրամագնիսական ալիք Էլեկտրամագնիսական ալիքը ժամանակի ընքացքում էլեկտրական և մագնիսական դաշտերի տարածումն է տարածության մեջ:
Լույսի կետային աղբյուր Եթե լուսատու մարմնի չափերը շատ փոքր են մինչև էկրան հեռավորությունից, ապա այդպիսի լուսատու մարմինն անվանում են լույսի կետային աղբյուր:
Լույսի բեկում Լույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսն անցնելիս կոչվում է լույսի բեկում:
Լույսի բեկման օրենք Լույսը օդից (կամ վակումից) որևէ միջավայր անցնում է այնպես, որ բեկված ճառագայթը մնում է անկման հարթության մեջ: Անկման անկյան սինուսի հարաբերությունը բեկման անկյան սինուսին, անկախ անկման անկյունից, այդ միջավայրի համար հաստատուն է:
Ոսպնյակ Ոսպնյակ է կոչվում երկու կողմից գնդային մակերևույթներով սահմանափակված թափանցիկ մարմինը:
Բարակ ոսպնյակ Ոսպնյակն անվանում են բարակ, եթե նրանհաստությունը շատ փոքր է մակերևույթների շառավիղներից:
Ոսպնյակի օպտիկական կենտրոն Բարակ ոսպնյակի և գլխավոր օպտիկական առանցքի հատման Օ կետը կոչվում է ոսպնյակի ոպտիկական կենտրոն:
Ոսպնյակի օպտիկական ուժ Ոսպնյակի օպտիկական ուժ են անվանում կիզակետային հեռավորության հակադարձ մեծությունը:
Ոսպնյակի խոշորացում Պատկերի` առարկայի համեմատությամբ մեծ կամ փոքր չափըբնութագրվում է մի հարաբերական մեծութկամբ, որը կոչվում է ոսպնյակի խոշորացում և հավասար է պատկերի և առարկայի համապատասխան գծային չափերի հարաբերությանը:
Մթնախցիկ Այնպիսի մթնեցված սենյակները կամ խցիկները, որոնց մեջ լուսատու կամ լուսավորված առարկայից լույսը ներս է մտնում փոքրիկ անցքի միջով, անվանում են մթնախցիկներ:
Ճառագայաակտիվություն Ինքնակամ ճառագայթման երևույթն անվանվում է ճառագայթաակտիվություն:
Ճառագայթման կլանված բաժնեչափ Ճառագայթման կլանված բաժնեչափ է կոչվում ճառագայթման կլանված էներգիայի հարաբերությունը ճառագայթահարված նյութի զանգվածին:
Միջուկային ռեակտոր Այն սարքը, որտեղ տեղի է ունենում ուրանի միջուկների կառավարելի տրոհվումը, անվանում են միջուկային ռեակտոր:
Հականյութ Այն նյութը,մորի ատոմները բաղկացած են հակամասնիկներից, կոչվում է հականյութ:
Հադրոն Միջուկային ուժերով փոխազդող տարրական մասնիկները կոչվում են հադրոններ:
Լեպտոններ Այնպիսի մասնիկները, որոնք , ի տարբերություն հադրոնների, չեն փոխազդում միջուկային ուժերի միջոցով, կոչվում են լեպտոններ:

Semelhante

English language ;CBSE Class IX : Gap filling
Muskaan Hossain
Nervous System
blank13
Georges Lemaitre xoxo
creme-egg-shopping
8G ~ elements, mixtures and compounds
alia~
Reacciones Quimicas
Juliana Bejarano
9 consejos para ser un buen estudiante
kevinfh88
CÁC PHƯƠNG CHÂM HỘI THOẠI
An Khang Đỗ
Guía general para el desarrollo de cadenas de valor
lilia aire de la cruz muñoz
Edexcel Geography Chapter 9
Matthew- School Only
Humanities experience 2015
vorliep